lragir.am: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետո Տոնոյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ էին ԲՀԿ անդամները հանդիպել Հայաստանում Ռուսաստանի դեսպանին։
«Ոչ միայն Ռուսաստանի Դաշնության դեսպանի հետ է եղել հանդիպում։ Նախորդ օրերին նաև Ղազախստանի դեսպանի է եղել հանդիպում։ Եվ այս հանդիպումների շարքը շարունակական է»,- ասաց Իվետա Տոնոյանը։
Այն դիտարկմանը, որ ԲՀԿ-ականները «տղա են բերում» ՀՀ իշխանությունների վրա, Տոնոյանը պատասխանեց․ «Դա ընդհանրապես մեր գործելոճը չէ։ Ով խոսում է այդ տերմինոլոգիայով, դա թերևս իրեն բնորոշ բան է»։