Հայաստանի իշխանություններին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից. Դոնալդ Տուսկ |factor.am|

factor.am: ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը թվիեթերյան իր միկրոբլոգում գրառումներ է կատարել Հայաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ:

«Եվրոպական ժողովրդական կուսակցությունը մտահոգված է Հայաստանում ժողովրդավարական հետընթացի բազմաթիվ օրինակներով և Հայաստանի իշխանություններին կոչ է անում ձեռնպահ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից»,- գրել է Տուսկը:

Նա հավելել է, որ ԵԺԿ-ն կշարունակի աջակցել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում՝ ցուցաբերելով քաղաքական կամք՝ դրա լիակատար վավերացման և իրականացման համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով