Նման հանդիպում, սկզբունքորեն, հնարավոր է․ ԱԳՆ խոսնակը՝ առաջիկայում ԼՂ հարցով հեռավար հանդիպման մասին |factor.am|

factor.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կապը կրում է շարունակական բնույթ: Այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով առաջիկայում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցով հեռակա հանդիպում անցկացնելու մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը։

«Նման հեռավար հանդիպում սկզբունքորեն հնարավոր է, որը բխում է ապրիլի 21-ի հեռավար հանդիպման արդյունքներով ընդունված հնգակողմ հայտարարությունից: Ըստ գործող կարգի՝ հանդիպման մասին արվում է միաժամանակյա հայտարարություն՝ մասնակից կողմերի միջև բոլոր մանրամասների համաձայնեցումից հետո»,- հավելեց Աննա Նաղդալյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով