Ավարտվեց այսօրվա դատական նիստը, քանի որ ժամանակ ենք խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար, դրանք ծավալուն են։ Վաղը՝ 16:30-ին, նիստը կշարունակվի։ Այս մասին հայտնեց Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
Նշենք, որ նիստի ավարտից հետո Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ական պատգամավորները հեռացան դատարանի տարածքից։ Ծառուկյանը հեռանալիս որևէ հարցի չպատասխանեց։