Ոստիկանապետի հանձարարարությամբ՝ ԱԱԾ շենքի մոտ տեղի ունեցած միջադեպով ծառայողական քննություն է նշանակվել |armtimes.com|

armtimes.com: ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ՝ երեկ ԱԱԾ-ի մոտ լրագրողների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով ծառայողական քննություն է նշանակվել:

Այս մասին ասաց ՀՀ ոստիկանության  հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ ԱԱԾ շենքից դուրս գալուց հետո իրավիճակը լարվել էր. ոստիկանության գործողությունների՝ հրմշտոցի հետեւանքով տուժել էին լրագրողները, խոչընդոտվել էր նրանց աշխատանքը:

Միջադեպին արձագանքել էր նաեւ ՀՀ ոստիկանությունը՝ նշելով, որ այն ոստիկանապետի հանձնարարությամբ ուսումնասիրվում է: «Իսկ մինչ այդ հիշեցնենք, որ ոստիկանությունը միշտ էլ հասարակական կարգի ապահովման նկատառումներով հրատապ գործողություններ է իրականացնում զանգվածային միջոցառումների տարածքում: Դրանց մասին պատասխանատուները զգուշացնում են միջոցառման մասնակիցներին, իսկ լրագրողներին հորդորում՝ այնպիսի դիրք գրավել, որ չխանգարեն ոստիկանության ու սեփական աշխատանքին: Հարգելի՛ լրագրողներ, ոստիկանությունը բարձր է գնահատում հանրությանը հրատապ տեղեկատվություն տրամադրելու ձեր մասնագիտական ջանքը և զանգվածային լրատվության ներկայացուցիչներին լիարժեք գործընկեր է համարում հասարակական կարգի ապահովման գործում»,- մասնավորապես նշված էր ոստիկանության հաղորդագրությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով