Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ շենքից

Քիչ առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենքից։ Նրա հարցաքննությունը տևել է մոտ ութ ժամ։

«Ոչ մի հիմնավորում չկա, շինծու գործ, ռեալ բան չկա։ Իմ դեմ ցուցմունք չկա։ Որևիցե բան իմ հետ կապված չկա, որևիցե մի խնդիր չկա, որևիցե մի հարցով կառավարման հետ ես ոչ մի կապ չունեմ, իսկ մնացածի հետ, եթե որևիցե մեկը բան կա ասելու, կարա գա՝ առերեսման։ Սարքած գործ ա, դատարանում կքննվի, բոլորդ կտեսնեք։ Դիվիդենդ հավաքելու խնդիր չունեմ, ինչ ասել եմ՝ ասածներիս տերն եմ:  Հիմնավորում չկա։ Վաղը կներկայացվի, կտեսնեք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով