Մնացականյանն ու Սերբիայի ԱԳ նախարարը վերահաստատել են երկրների միջև համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը

Հունիսի 16-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Սերբիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Իվիցա Դաչիչի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։

Հայաստանի և Սերբիայի Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավարները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների հասցեագրման և սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերի շուրջ:

Արտգործնախարարները գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջև բարձր մակարդակով հաստատված քաղաքական երկխոսության դրական դինամիկայի կապակցությամբ և վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ համատեղ ջանքեր գործադրել համագործակցությունն առավել ընդլայնելու ուղղությամբ, այդ թվում բարձրաստիճան փոխայցերի և հանդիպումների միջոցով։

ՀՀ ԱԳ նախարարը բարձր գնահատեց նախարար Դաչիչի ներդումը հայ-սերբական համագործակցության ընդլայնման ուղղությամբ և այս համատեքստում առանձնապես կարևորեց Հայաստանում Սերբիայի դիվանագիտական ներկայացուցչություն հիմնումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով