ԲՀԿ քաղխորհրդի հայտարարությունը

ԲՀԿ քաղխորհրդի հայտարարությունը

«Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ողջունում է Հայաստանի արտախորհրդարանական  քաղաքական երեք ուժերի՝ Հայրենիք, Հայ Հեղափոխական Դաշնակցություն և Մեկ Հայաստան կուսակցությունների հայտարարությունը:

Մենք կիսում ենք բոլոր այն մտահոգությունները, որոնք  տեղ են գտել ընդդիմադիր քաղաքական ուժերի համատեղ հայտարարության մեջ: Բարգավաճ Հայաստան կուսակցությունը միանում է ազգային-պետական իրական օրակարգի շուրջ, համազգային ներուժով և համախոհությամբ մեր պետականությանն ուղղված մարտահրավերները հաղթահարելու կոչին:

Այո՛, ռեպրեսիվ գործելաոճը, շանտաժը և իշխանության ձախողումների մասին բարձրաձայնող ընդդիմադիրներին ամեն գնով լռեցնելու ապօրինի գործողությունները տեղ չունեն ժողովրդավարական երկրի քաղաքական համակարգում: Եկել է բոլոր առողջ ուժերի, գործիչների, անհատների և կազմակերպությունների ջանքերը միավորելու, օր օրի դեպի անդունդը գահավիժող մեր հայրենիքը  փրկելու ժամանակը»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով