ԱԺ-ն տվեց իր համաձայնությունը Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին գլխավոր դատախազի միջնորդությանը

Գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել ԱԺ՝  պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուն համաձայնություն տալու վերաբերյալ։ Նրա ազգանունը ընդգրկվել է գաղտնի քվեարկության քվեաթերթիկում։ Այսօր տեղի ունեցած փակ քվեարկությունից հետո ասաց Հաշվիչ հանձնախմբի ղեկավար, պատգամավոր Վահագն Հովակիմյան

«Ազգային ժողովի 132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 87-ը։ Քվեատուփում առկա էր 87 քվեաթերթիկ, դեմ՝ 0, կողմ՝ 87 ձայներով»,- հավելեց Հովակիմյանը։

Այսպիսով, ԱԺ-ն տվեց իր համաձայնությունը Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասին գլխավոր դատախազի միջնորդությանը։

Հիշեցնենք, որ Խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները՝ «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը» չեն մասնակցել քվեարկությանը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից նիստին չի մասնակցել միայն Սասուն Միքայելյանը, ըստ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ վերջինս վատառողջ է։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով