Բերման ենթարկվածներին իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով փաստաբանական խմբեր են ձևավորվում

Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտից բերման ենթարկված անձանց առաջին իրավաբանական անվճար օգնություն տրամադրելու նպատակով ՀՀ փաստաբանների պալատում փաստաբանների խմբեր են ձևավորվում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ փաստաբանների պալատը

«Տեղեկացնում ենք, որ հանրային միջոցառումների ժամանակ ոստիկանության կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքում քաղաքացիներին առաջին իրավաբանական անվճար օգնություն տրամադրելու նպատակով ՀՀ փաստաբանների պալատում փաստաբանների խմբեր են ձևավորվում:Փաստաբաններ-բերման ենթարկվածներ կապն ապահովելու պատասխանատուն է փաստաբան Գևորգ Մկրտչյանը: Արագ արձագանքման հեռախոսահամար՝ (077) 007792»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով