[Չհաստատված] Քրգործերից մեկը կապված է ապօրինի ձեռնարկատիրության, մյուսը՝ ապօրինի խաղատուն գործարկելու հետ, պատճառվել է 30 միլիարդի վնաս |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն այս պահին մի քանի տասնյակ խուզարկություններ է իրականացնում, այդ թվում՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի Առինջում գտնվող առանձնատանը:

ՀԺ-ի տեղեկություններով, ԱԱԾ-ում հարուցված քրեական գործերից մեկը կապված է ապօրինի ձեռնարկատիրության, հարկերց խուսափելու հետ: Մեկ այլ քրեական գործն էլ առնչվում է Ծառուկյանի կողմից ապօրինի խաղատուն գործարկելու հետ, որի արդյունքում պետությանը պատճառվել է մոտ 30 միլիարդ ՀՀ դրամի վնաս։

Նույն այդ տեղեկություններով, ԱԱԾ-ն շուտով վերը նշվածի վերաբերյալ հաղորդագրություններ ու տեսանյութեր է տարածելու:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով