ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հարգելի գործընկերներ, իրավապահ մարմինները զբաղվում են կորոնավիրուսով վարակված մեր քաղաքացիների տվյալների արտահոսքի մասին տեղեկության արժանահավատությունը ստուգելու, տարածման հնարավոր աղբյուրը պարզելու հարցով:
Նորությունների դեպքում կտարածենք համապատասխան հաղորդագրություն»:
Հիշեցնենք, որ ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե Ադրբեջանը հանրայնացրել է կորոնավիրուսով վարակված հայաստանցիների և նրանց կոնտակտավորների տվյալներ: