Այն, ինչ նրանք ասում են, լարվածություն ստեղծելու նպատակ է հետապնդում. Իրանի ԱԳՆ-ն պատասխանել է բրիտանական նավին կանգնեցնելու մասին մեղադրանքներին |tert.am|

tert.am։ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն արձագանքել է Հորմուզի նեղուցում 5 զինված իրանական նավի կողմից բրիտանական լցանավին կանգնեցնելու մասին մեղադրանքներին` հերքելով դրանք, գրում է Reuters գործակալությունը:

«Այն, ինչ նրանք ասում և պնդում են, լարվածություն ստեղծելու նպատակ է հետապնդում և որևէ արժեք չունի»,- հայտարարել է Զարիֆը:

Ավելի վաղ CNN հեռուստաալիքը հաղորդել էր, որ բրիտանական նավն իրանական կողմից հարձակման է ենթարկվել այն ժամանակ, երբ դուրս է եկել Պարսից ծոցից և ուղևորվել դեպի Հորմուզի նեղուց: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամները հետապնդելով հասել են նավին՝ հրամայելով փոխել ուղղությունը:

Դրան ի պատասխան բրիտանական կողմը պահանջել է, որ իրանական ուժերը չխանգարեն իրենց, բանավոր նախազգուշացում է հնչեցրել և դեպի իրանական լցանավն ուղղված զենք ցուցադրել, ինչից հետո իրանական նավերը ստիպված են եղել նահանջել:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով