Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանն այսօր ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքէջում:
Վիգեն Ավետիսյանը բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականի մայիսից: