Հենց այս պահին շարունակում են ներսից քանդել Ֆիրդուսի պատմական միջավայրի շենքերը։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը։
«Ու սա անում են մարդիկ, ովքեր համավարակի անունը դրել են «պատերազմ» ու այդ «պատերազմի» պահին մարդկանց թիկունքում քանդում են մի բան, որի համար այլ պայմաններում անպայման դիմադրություն կբարձրանար։
Դուք ասեք՝ ո՞վ է այն մարդը, որը օգտվում է քաղաքացու «պատերազմի դաշտում լինելուց» ու քանդում նրա «տունը»»,- գրել է նա և կից տեղադրել լուսանկար։