Թուրքիայում կորոնավիրուսի պատճառով մտցված սահմանափակումների մեծ մասը վերացվում է |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով երկրում մտցված սահմանափակումների մեծ մասը վերացնելու մասին, հայտնում է Reuters-ը:

Ըստ այդմ, ամբողջությամբ հանվում է մինչև 18 տարեկան անձանց փողոց դուրս գալու արգելքը՝ ծնողների ուղեկցելու պայմանով, 65 և ավել տարիք ունեցողներն էլ կկարողանան փողոց դուրս գալ 10:00-20:00-ն ընկած ժամանակահատվածում:

Էդրողանը նաև հայտարարել է, որ կառավարությունն անհրաժեշտ նախադրյալներ է ապահովելու նոր աշխատատեղերի ստեղծման համար և աջակցություն է ցույց տալու արդյունաբերությանը՝ արտահանումն ու արտադրությանը միտված տնտեսական աճը խթանելու և դրա շնորհիվ տնտեսությունը վերականգնելու նպատակով:

 

Թուրքիայի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին միջքաղաքային տեղաշարժի սահմանափակումները վերացնելու, ռեստորանների, սրճարանների, այգիների և սպորտային համալիրների գործունեությունը թույալտրելու վերաբերյալ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով