Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր Ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ նաև Վեդու բժշկական կենտրոնը կվերապրոֆիլավորվի և կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար:
«Քննարկվում են նաև Մարտունու ԲԿ-ում կովիդ-բաժանմունք և Տավուշի մարզում կովիդ-կենտրոն ունենալու հարցերը»,- գրում է նա։
Հիշեցնենք, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Սպիտակի բժշկական կենտրոնը վաղվանից կվերապրոֆիլավորվի և կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար: