azatutyun.am: Նավթ արտահանող երկրների միությունը՝ OPEC-ը, և Ռուսաստանն ու նավթ արդյունահանող մի շարք այլ երկրներ համաձայեցրել են արդյունահանման կրճատումը ևս մեկ ամսով երկարաձգելու հարցը:
Նավթ արտահանող երկրները ցանկանում են հումքի արդյունահանումը կրճատելով զսպել միջազգային շուկաներում նավթի գնանկումը:
Համաձայնության եկած երկրներն ընդհանուր հաշվով օրական 9 միլիոն 700 հազար բարելով են կրճատելու նավթի արդյունահանումը:
Կորոնավիրուսի համավարակի պայմաններում նավթի գինը միջազգային շուկաներում աննախադեպ անկում է գրանցել, սակայն արդյունահանումը կրճատելուց հետո որոշ չափով վերականգնվել է: Այս օրերին մեկ բարելի գինը կազմում է մոտ 40 դոլար:
Ենթադրվում է, որ աշխարհում կարանտինի սահմանափակումների վերացումից հետո կգրանցվի նավթի ավելի մեծ պահանջարկ և գնաճ: