ՀՀ Կառավարության որոշմամբ՝ Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ», – ասված է որոշման մեջ:
Հովհաննիսյանն ավելի վաղ ազատվել է ՊԵԿ փոխնախագահի պաշտոնից։