Կանադան դադարեցրել է զենքի արտահանումն Ադրբեջան և արգելել վաճառքը Թուրքիային |panarmenian.net|

panarmenian.net: Կանադան դադարեցրել է զենքի արտահանումն Ադրբեջան և վաճառքը Թուրքիային, հայտնում է Կանադայի հայ դատի հանձնախումբը (ANCC)։

Նշվում է, որ մայիսի 29-ին Global Affairs Canada (GAC)-ն հրապարակել է իր ամենամյա զեկույցը Կանադայի ռազմական արտահանման մասին։ Համաձայն դրա՝ արդեն երկրորդ տարին այդ երկիրն Ադրբեջանին չի ներառել ռազմական տեխնիկայի վաճառքի երկրների ցանկում։

Բացի այդ, 2019-ին Թուրքիայի կողմից Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունից հետո Կանադան արգելել է նաև զենքի արտահանումն այդ երկիր։

Զեկույցի հրապարակումից հետո Հայ դատի հանձնախումբը նամակ է գրել Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանին՝ բարձր գնահատելով կառավարության դիրքորոշումը և կոչ անելով նախարարին շարունակել խուսափել Թուրքիային և Ադրբեջանին զենք վաճառելուց։

ANCC համանախագահներ Հրագ Թարակջյանը և Շահեն Միրաքյանը հայտարարել են, որ Թուրքիան ու Ադրբեջանը տարածաշրջանի համար ռազմական լուրջ վտանգ են ներկայացնում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով