shantnews.am: ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ: Լրագրողների հետ զրույցում նա նշեց՝ հանդիպումն ինքն էր նախաձեռնել, քանի որ պարզաբանման ենթակա որոշ հարցեր կային, այդ թվում՝ կապված Սևանի, հանքերի, անտառների և այլնի:
Հարցին՝ նիստի ժամանակ դժգոհություն նկատե՞լ է իր աշխատանքից, նա պատասխանեց.
«Բացարձակապես»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ շարունակելո՞ւ է պաշտոնավարել:
«Կարծում եմ՝ այո»,- պատասխանեց նա:
Գրիգորյանը նաև նշեց, որ չի պատրաստվում կուսակցական դառնալ: