news.am: Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի վերջին տեսանյութը ՀՀ գլխավոր դատախազության մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է եւ ուղարկվել է ԱԱԾ՝ դրանում նշվող հանգամանքները ստուգելու հանձնարարությամբ։ Այս մասին հարցմանն ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։