Հունիսի 1-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Բելավիա ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35): Այս մասին տեղեկացնում է ՀՀ քաղավիացիայի կոմիտեն։
Հունիսի 2-ին կիրականացվի Երևան-Միներալնիե Վոդի-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 18:30, ժամանում դեպի Երևան 21:30)
Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։
Քաղավիացիայի կոմիտեից հորդորում են ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան։