tert.am: Ամերիկյան Crew Dragon տիեզերանավը, որը ստեղծել է SpaceX ընկերությունը և ՆԱՍԱ-ի տիեզերագնացներին ուղեծիր է հասցրել, արդեն միակցվել է Միջազգային տիեզերակայանին:
«Միակցումը հաստատվել է, այն կայացել է Ամերիկյան արևելյան ափի ժամանակով 10:17-ին (երևանյան՝ 18:17)»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ տեղեկացրել է միջոցառման ուղիղ հեռարձակման ղեկավարը՝ հավելելով, որ Միջազգային տիեզերակայանն այդ պահին գտնվել է Հյուսիսային Չինաստանի և Մոնղոլիայի վերևում:
Հիշեցնենք, որ Crew Dragon-ի արձակումը տեղի է ունեցել Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվանդանից շաբաթ գիշերը: Արձակումը դարձել է պատմության առաջին թռիչքը, որի ժամանակ տիեզերագնացներն ուղեծիր են հասել մասնավոր ընկերության (SpaceX) կառուցած տիեզերանավով: