ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Քիչ առաջ հեռախոսազրույցներ ունեցա Արցախի Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կամո Աղաջանյանի և Ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանի հետ։ Գործընկերներիս շնորհավորել եմ նշանակումների կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։
Հեռախոսազրույցների ընթացքում քննարկել ենք արտաքին քաղաքականության օրակարգին, անվտանգության ոլորտում համագործակցության ապահովմանը, ինստիտուտների ներդաշնակեցմանը, ինչպես նաև ռազմավարական ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ»: