armenpress.am: Հայաստանում հեռավար ուսուցումից դուրս մնացած աշակերտները հնարավորություն կունենան բաց թողածը լրացնել ամառվա ընթացքում։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
«Մենք պատրաստվում ենք ստեղծել հնարավորություն այն աշակերտների համար, ովքեր դուրս են մնացել հեռավար ուսուցումից։ Ամռանը նրանք տարբեր դպրոցներում կլրացնեն իրենց գիտելիքները, որպեսզի սեպտեմբերի 1-ին պատրաստ լինեն նոր ուսումնական տարվան։ Երբ աշակերտը որոշակի կուրս բաց է թողնում, ապա հետո վերադառնալը և նոր նյութեր ընկալելը դժվար է լինում»,- նշեց Հարությունյանը։