Այսօր՝ մայիսի 30-ին, ժամը 14:00-ին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անցկացնելու է համադպրոցական ժողով: Նախարարը խոսելու է այն մասին, թե ինչ պետք է անել, որպեսզի սեպտեմբերի 1-ին դպրոցները բացելու հնարավորություն ստեղծվի:
Այս մասին նախարարը գրել է ֆեյսբուքի իր էջում և խնդրել ժողովի մասին տեղեկացնել ուսուցիչներին, աշակերտներին, ծնողներին: