Նալբանդյանին լսելուց հետո Խաչատուրովն ունի երկու օր ժամանակ՝ ներկայանալու Ապրիլյան հանձնաժողով |civilnet.am|

civilnet.am: ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ տեսակապի միջոցով հանդիպումից հետո առավել ակտուալ է դառնում ապրիլյան պատերազմի օրերին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի հետ հանդիպումը․ այդ մասին մայիսի 29-ին հայտարարեց ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ ներկայացնելով Նալբանդյանի հետ տեսակապի միջոցով հանդիպման արդյունքները:

«Մեր այսօրվա հանդիպուից հետո մի բան կարող եմ ասել՝ Յուրի Խաչատուրովն ունի ևս երկու օր ժամանակ ներկայանալու հանձնաժողով և պատասխանելու հանձնաժողովի անդամների հարցերին: Ես շատ կարևոր հայտարարություն եմ անում, հատկապես երկու ժամից ավել պարոն Նալբանդյանին լսելուց հետո», – ասաց Քոչարյանը՝ նկատելով, որ կան հանգամանքներ, որոնց վերաբերյալ Խաչատուրովը պետք է պատասխանի հանձնաժողովի անդամների հարցերին:

«Դրանք այնքան կարևոր են, որ ես հիմա այս հայտարարությունն անում եմ: Խաչատուրովը դեռ երկու օր ժամանակ ունի՝ հանձնաժողով ներկայանալու: Մենք հունիսի 4-ին ենք ավարտում աշխատանքը», – հայտարարեց Քոչարյանը՝ հավելելով, որ այլապես հանձնաժողովն իր եզրակացությունները կներկայացնի առանց Խաչատուրովին լսելու, և դրանց մեջ կլինեն եզրահանգումներ, որոնցով պետք է զբաղվեն այլ մարմիններ: «Քննիչ հանձնաժողովն այլևս անելիք չունի», – հավելեց նա:

Քոչարյանը չի հասկանում՝ ինչու է մերժում Խաչատուրովը հանձնաժողով ներկայանալու հրավերը այն դեպքում, երբ մյուսները, այդ թվում՝ նախկինում իր ենթակաները, եկել և պատասխանել են հանձնաժողովի անդամների հարցերին:

Անդրանիկ Քոչարյանը նկատեց, որ Էդվարդ Նալբանդյանը հանձնաժողովի անդամների հարցերին տվել է «շատ դիվանագիտական պատասխաններ»: «Բայց հարցերն այնքան համապարփակ են եղել… Մեզ համար կարևորը հարցերն էին, իսկ պատասխանները մենք համադրելու ենք մեր ձեռքի տակ եղած ամբողջ տեղեկատվության հետ», – ասաց նա:

Ավելին՝ Civilnet.am-ում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով