civilnet.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների առարկա է փուլային լուծումը, ըստ Interfax-ի ադրբեջանական ծառայության։
«Այսօր բանակցությունների սեղանի շուրջ քննարկվում է հենց փուլային լուծումը»,- ասել է Ալիևը՝ նկատելով, որ «փուլայինից բացի այլ որոշում հնարավոր չէ»։
«Ի՞նչ է դա նշանակում։ Առաջին փուլում ազատագրվում են գրավյալ տարածքները»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ խոստանալով վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը։
«Մենք դա կանենք, թող ոչ ոք չկասկածի»,- սպառնացել է Ալիևը՝ նշելով, որ պետք է լինել «ավելի ուժեղ, ճիշտ գնահատել ժամանակն ու աշխարհաքաղաքական իրավիճակը հարցերը լուծելու համար»։
Կարդալ ավելին՝ civilnet.am– ում։