ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«10 փաստ՝ բնակարանների կադաստրային արժեքների և գույքահարկի ներկայիս աղավաղված պատկերի մասին։
Սրանք ընդամենը փաստեր են, մեկնաբանությունները՝ հետո։
Եվ այսպես.
- Հայաստանում կա մոտ 432 հազար բնակարան, որոնց 64%-ի (275 հազար բնակարանների) կադաստրային արժեքը 3 միլիոն դրամից ցածր է։ Այսինքն՝ այդ բնակարանների համար գույքահարկ չի վճարվում։
- Միայն Երևանում կա 3 միլիոնից ցածր կադաստրային արժեք ունեցող և գույքահարկ չվճարող 107 հազար բնակարան։
Ի դեպ, եթե ձեզ հայտնի է բնակարան մայրաքաղաքում, որ 3 միլիոն դրամից պակաս արժի, կխնդրեմ նշել քոմենթներում։
- Հայաստանում կա 135 հազար բնակարան, որոնց համար միջինում վճարվում է տարեկան ընդամենը 1800 դրամ գույքահարկ (ամսական 150 դրամ):
- Հայաստանի 432 հազար բնակարաններից փաստացի գույքահարկ է վճարվում 157 հազարի համար։ Ընդհանուր տարեկան գումարը՝ ընդամենը 1 միլիարդ դրամ։
- Գույքահարկով հարկվող բնակարանների միջին տարեկան հարկը կազմում է ընդամենը 6400 դրամ։
- Հայաստանում կա ընդամենը 6 հազար բնակարան, որոնց կադաստրային արժեքը 20 միլիոն դրամից (42 հազար դոլարից) բարձր է։
- Հայաստանում կա ընդամենը մոտ 900 բնակարան, որոնց կադաստրային արժեքը 40 մլն դրամից ավելի է։
- Երևանի կենտրոնում՝ Հերացի փողոցում գտնվող 80 հազար դոլար շուկայական արժեքով 120 քմ բնակարանի համար տարեկան վճարվում է 9 հազար դրամ գույքահարկ, այսինքն՝ 8 անգամ ավելի քիչ, քան 5-6 հազար դոլար արժեցող 15 տարվա Մերսեդեսի գույքահարկը։
- Երևանի Շենգավիթ համայնքում 74 քմ մակերեսով բնակարանի գույքահարկը տարեկան 730 դրամ է (ամսական՝ 61 դրամ):
- «Բոնուս». մի քանի տիպային օրինակներ՝ մարզային քաղաքներից
Գավառ, Բոշնաղյան փողոց։ 144 քմ։ Շուկայական արժեքը՝ 10.5-11 մլն դրամ։
Կադաստրային արժեքը՝ 3.3 մլն դրամ։
Տարեկան գույքահարկ՝ 440 դրամ։
Կապան, Դավիթ Բեկ թաղամաս։ 130 քմ։ Շուկայական արժեքը՝ 14-15մլն դրամ։
Կադաստրային արժեքը՝ 2.5 մլն դրամ։
Տարեկան գույքահարկ՝ 0 (զրո) դրամ։
Գյումրի, Հաղթանակի պող.։ 150 քմ։ Շուկայական արժեքը՝ 28-30 մլն դրամ։
Կադաստրային արժեքը՝ 6.3 մլն դրամ։
Տարեկան գույքահարկ՝ 3400 դրամ։
Սպիտակ, Ս. Ավետիսյան փող.: 154 քմ։
Շուկայական արժեքը՝ 14-15 մլն դրամ։
Կադաստրային արժեքը՝ 2.6 մլն դրամ։
Տարեկան գույքահարկ՝ 0 (զրո) դրամ։
Աբովյան, Բարեկամության հրապարակ։ 116 քմ։
Շուկայական արժեք՝ 15-16 մլն դրամ։
Կադաստրային արժեքը՝ 4 մլն դրամ։
Տարեկան գույքահարկ՝ հազար դրամ։
Այսքանը՝ դեռ միայն բնակարանների մասով
Շարունակելի…»