civilnet.am: Սամվել Բաբայանը՝ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար։
Մենք վերջնական հանգրվանի ենք եկել Սամվել Բաբայանի հետ․ այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում այսօր հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ վերջնական որոշումը կայացվել է երեկ. «Սամվել Բաբայանը երբեք չի ակնարկել որևէ պաշտոն զբաղեցնելու հարցը, նա միշտ պատրաստ է եղել համագործակցության՝ հանուն մեր երկրի ապագայի: Ես երեկ նրան առաջարկել եմ զբաղեցնել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը»։
Արայիկ Հարությունյանը խոսել է նաև մյուս նշանակումների մասին։ Մասիս Մայիլյանը՝ նախագահական մրցավազքում Հարությունյանի գլխավոր մրցակիցը, նոր կառավարությունում պահպանում է արտաքին գործերի նախարարի պաշտոնը։
Նախկին ոստիկանապետ Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱԱԾ պետ։