armenpress.am: Աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու շահառու մասնագիտությունների ցանկը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հստակեցման փուլում է: Այս մասին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց ԱԺ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հարցին:
«Արդեն ունենք որոշակի մասնագիտությունների խմբեր, որոնք սահմանել ենք, բայց կցանկանայի դրանք չբարձրաձայնել այս պահին: Կարծում եմ, որ կմնանք այն ժամանակացույցի շրջանակում, որը սահմանվել է»,- ասաց Հարությունյանը: