ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:
«Այսօր քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության քննիչի կողմից որոշում է կայացվել Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին և դա այն դեպքում, երբ
1. հստակ հայտնի է նրա գտնվելու վայրը,
2. առկա են Հայաստան վերադառնալու անհաղթահարելի խոչընդոտներ, որոնց մասին մենք պատշաճ իրազեկել ենք քննիչին»,- գրել է Մակինյանը։