Պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին հեծանվով վրաերթի ենթարկելու գործով կալանավորվածն ազատ է արձակվել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին հեծանվով վրաերթի ենթարկելու փորձ կատարած անձը ազատ է արձակվել:

Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել փաստաբան Էմին Բեգլարյանը.

«Հենց նոր դատավոր Ա. Նիկողոսյանի որոշմամբ «հեծանվի գործով» իմ եւ փաստաբան Կարեն Մեջլումյանի կալանավորված պաշտպանյալն ազատ արձակվեց հիմնավոր կասկածի եւ հիմքերի բացակայությամբ»:

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին ոստիկանության Կենտրոնական բաժին էր դիմել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը և հայտնել, որ անհայտ անձը հեծանվով մեծ արագությամբ ընթացել է իր ուղղությամբ, փորձել վրաերթի ենթարկել, ապա հնչեցրել սպառնալիքներ և սեռական բնույթի հայհոյանքներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով