armtimes.com: Մայիսի 23-ին Գյումրիում մոլեգնած քամու վնասները մասամբ ի մի են բերված: Քաղաքապետարանը համատիրությունների հետ համատեղ վնասի չափի հստակեցումներով է դեռ զբաղված: 21 համատիրություններից 12-ը հայտարարել են ստացած ահազանգերի մասին: Դրանցից 7-ը նախնական, սակայն գրեթե ամբողջական տեղեկատվություն է ներկայացրել: 5 համատիրության պատասխանն ակնկալում են առաջիկա երկու օրերին:
«Այս պահին ունեցած տեղեկատվությամբ կարող ենք ասել, որ շաբաթ օրվա քամին Գյումրիում 48 շենք է վնասել: Բայց նաև սպասում ենք մյուս համատիրություններին: Դրանցից ամենամեծը «Գյումրի կենտրոն» համատիրությունն է, որը 230 շենք է սպասարկում և ահազանգ ունի 53 շենքից: Իրենք էլ որ տվյալներն ունենան, պատկերը կամբողջանա»,- ասաց Գյումրու քաղաքապետի տեղակալ Հայկ Սուլթանյանը:
6 մլն 682 հազար 800 դրամ. նախնական այս գումարն է հաշվարկվել 7 համատիրությունների սպասարկման շենքերի կրած վնասի, «Գոհար» մանկապարտեզի, «Աշխատանքային ռեզերվներ» մարզադպրոցի և Չերազի փողոցի բնակիչ Կարինե Խզրյանի կրած վնասի վերացման համար: Գումարի մեջ չի հաշվառված տանիքների համար օգտագործվող փայտանյութն ու աշխատուժը:
«Մենք էս պահին իրավիճակի գնահատում ենք իրականացրել: Հաջորդ քայլը, թե ֆինանսական ինչ աղբյուրներ են լինելու, համա՞յնքն է աջակցելու, թե պետությունը, այս պահին չգիտենք: Հանձնարարական ենք ստացել մարզպետարանից ճշտումներ անել, ասել են վնասի չափը հստակեցնենք, գնահատենք, ներկայացնենք: Հիմա էս 7 շենքինն արդեն ներկայացրել ենք»,-տեղեկացրեց Սուլթանյանը:
Գումարի չափի հստակեցումը, սակայն, չի նշանակում թե այսօր կամ վաղն այդ գումարը կփոխանցվի, շինարարություն կսկվի: Տվյալները դեռ պետք է ամբողջական դարձնել, տրամադրել Շիրակի մարզպետարանին, որպեսզի փոխանցվի կառավարությանը:
Շարունակությունը՝ armtimes.com-ում