Բազմպիսի ամբիոններից բազմիցս հնչեցված` իբր «Ազգային Ավիափոխադրող» նշանակում է պետական գումարներով, արտնություններով, վնասով աշխատող… և այլ նմանօրինակ ներկայացումները բացարձակ ապակողմնորոշում են, և ոչ մի աղերս չունեն իրականության հետ: Այս մասին իր ֆեյբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, քաղավիացիայի մասնագետ Հակոբ Ճաղարյանը։
«Ազգային» կոչվում է երկրում գրանցված, տվյալ երկրի օրենքներով աշխատող, երկրի ավիաշուկայի միակ, կամ հիմնական ավիափոխադրողը: Որն իր հերթին բազմաթիվ քաղաքական և տնտեսական խնդիրների լուծման համար հանդիսանում է ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՔ: (ICAO doc.9626 art. 5.1)
Ոչ մի բառով անդրադարձ չի կատարվում նրա սեփականության ձևին: Այն կարող է լինել պետական, մասնավոր, կամ համատեղ կապիտալով հիմնված:
Ի՞նչ խնդիրներ է լուծում «Ազգային», կամ ավելի ճիշտ կլիներ այն անվանել`«Տեղական» ավիափոխադրողը`
Քաղաքական Ոլորտում
– Քաղաքական անկախություն;
– Պաշտպանվածություն և անդադար կապ աշխարհի հետ ռազմական իրավիճակներում և բնական աղետների դեպքում;
– Կապ արտերկրի հետ;
Տնտեսական ոլորտում`
– Մրցակցություն, (նրանից հետևող արդյունքներով` ծառայությունների որակի բարձրացում և սպասարկման գների նվազում);
– Ավիափոխադրումների ավելի լայն աշխարհագրություն;
– Արտաքին շուկաների սպասարկման հնարավորություն;
– Զբոսաշրջության և տնտեսական այլ ոլորտների զարգացում;
– Աշխատատեղեր և բարձր զբաղվածություն;
– Հարակից ծառայությունների սպառման ծավալների աճ;
– Լրացուցիչ պետական եկամուտներ
Ցանկացած կետ պատրաստ եմ բացել քննարկումներում:
Ցանկանում եմ նշել, որ «Հայեցակարգի» ներկայացված մասի հիմնական կազմողը Վահան Հարությունյանն է
Հարցերը կարող եք ուղղել նաև նրան
Հաջորդ գրառմանս կանդրադառնամ Ազգային Հարստություն հանդիսացող Օդաչուների, ավիացիոն ինժեներների, օդային երթևեկության կարգավարների (դիսպետչերներ) իրական արժեքին, պատրաստության և կայացման ծախսերին ու կարևորությանը»,- գրել է նա։