armtimes.com: Մոտ մեկ ժամ առաջ Շիրակի մարզում ուժեղ քամու հետևանքով տուժել են Անի խոշորացված համայնքի մի քանի բնակավայրեր։ Քարաբերդում դպրոցի մեկ մասնաշենքի տանիքն է քամին ամբողջությամբ քշել-տարել, վնասվել են նաև գյուղի տները: Գուսանագյուղում, Ձիթհանքովում, Բայանդուրում ևս վնասվել են բնակելի տներն ու դրանց կից օժանդակ շինությունները: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում տեղեկացրեց Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը:
«Դեռ երկու օր առաջվա վնասներն ամբողջությամբ չէին հաշվարկել, ավարտել: Գուսանագյուղից մինչև Բագրավան վնասներ ունեինք: Ջրափիում հրդեհ էր եղել: Այսօր էլ բնակավայր եղավ, որ կրկնակի վնասվեց, օրինակ՝ Գուսանագյուղը: Շաբաթ օրվա քամուց 9 բնակավայր էր վնասվել, այսօր էլ 2-ն ավելացավ, դարձավ 11»,- ասաց համայնքապետը:
Արտակ Գևորգյանը բարեբախտություն է համարում, որ քամու հետևանքով զոհեր չկան, մարդիկ չեն վնասվել: Համայնքները նյութական վնասներ են կրել միայն:
Շարունակությունը՝ armtimes.com-ում