Ոստիկանությունում և քննչական մարմիններում իրականացվող բոլոր վարույթները կլինեն ՄԻՊ-ի ուշադրության ներքո․ ՄԻՊ-ը՝ Կապանում տեղի ունեցած ձերբակալությունների մասին

Կապանում երեկ վաղ առավոտից գործում է Մարդու Իրավունքների Պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանումը, ինչպես նաև կենտրոնական մարմինը Երևանում՝ անմիջականորեն հետևելով իրադարձություններին: Օրվա ընթացքում կապ է պահպանվել ինչպես Ոստիկանության ու քննչական մարմնի, այնպես էլ փաստաբանների հետ: Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակը։

Ոստիկանությունում և քննչական մարմիններում իրականացվող բոլոր վարույթները կլինեն Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկման ներքո է նաև Կապանում տեղի ունեցող հավաքը: Պաշտպանի աշխատակազմն արձանագրել է նաև տեղեկություններն այն մասին, որ Ոստիկանության զորքեր են տեղափոխվել Կապան:

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ բոլոր գործընթացները պետք է ընթանան և լուծում ստանան բացառապես իրավական ճանապարհով: Յուրաքանչյուր հարցի լուծում պետք է տրվի այնպես, որ թույլ չտրվի որևէ լարվածություն, իսկ քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերը Պաշտպանի հատուկ ուշադրության ներքո են:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով