Շինարարական ձեռնոց եւ բժշկական դիմակ արտադրող արտադրամասերից մեկում հաստատվել է կորոնավիրուսի 7 դեպք․ Հայկ Չոբանյան

Շինարարական ձեռնոց եւ բժշկական դիմակ արտադրող «Տավուշ տեքստիլ»-ի արտադրամասերից մեկում հաստատվել է կորոնավիրուսի 7 դեպք, հարակից 2 արտադրամաս փակվել է։  Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտնել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ Մարզպետը սակայն, վստահեցրել է, որ փակված արտադրամասերը բժշակական դիմակ չեն արտադրել։ 

«Այս պահին չենք կարող խոսել բռնկման մասին։ Վարակի դեպքը հայտնաբերվել է 2 օր առաջ։ Սկզբում 1 հոգու մոտ, հետո 4 հոգու, հաջորդ օրը ստացանք 4 հոգու տվյալ, հաջորդ օրը՝ 2։  Ըստ էության արտադրամաս եկել է 1 հոգու միջոցով։ Արտադրամասերի աշխատանքը որոշ ժամանակով դադարեցրել ենք։ Աշխատակիցները թեստավորվում են։ Ինքնամեկուսացված են նաև վարակակիրների ընտանիքի անդամները։ Վարակի աղբյուրը պարզված է։ Այս պահին շատ անհանգստանալու կարիք չկա»,- ասաց մարզպետը։

Նա նշել է, որ պահին մարզում կա 31 վարակակիր, նրանք գտնվում են համապատասխան բուժհաստատություններում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով