tert.am: Մյանմայում առգրավվել է հարավարևելյան Ասիայում սինթետիկ թմրանյութերի խոշորագույն խմբաքանակը, գրում է The Guardian-ը։
Փետրվար և ապրիլ ամիսներին իշխանությունները Շան նահանգի Կուտկայ շրջանում գտնվող լաբորատորիայից առգրավել են մետամֆետամինի մոտ 200 մլն հաբ, 500 կգ բյուրեղային մետամֆետամին, 300 կգ հերոին և 3750 լիտր մեթիլֆենտանիլ:
Հարավարևելյան Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի վարչության ներկայացուցիչ Ջերեմի Դուգլասը հյատարարել է, որ այդպիսի արտադրական ցանցի ստեղծումը հնարավոր կլիներ միայն լուրջ հանցավոր խմբավորումների աջակցությամբ։