Հայաստանում ատելության քարոզչության դեմ պայքարի աշխատանքային խմբի գործունեությունը երկարաձգվել է մինչեւ դեկտեմբերի 31-ը |news.am|

news.am: Հայաստանում ատելության քարոզչության դեմ պայքարի օրենսդրական բարեփոխման քննարկման համար ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքը կորոնավիրուսի համավարակի պատճառով մի փոքր դանդաղել է:

Այս մասին մայիսի 18-ին Ազգային ժողովում Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանում ատելության քարոզչության դեմ պայքարի օրենսդրական բարեփոխման քննարկման համար ստեղծված աշխատանքային խմբի լիազորությունների ժամկետի երկարաձգման հարցի քննարկման ժամանակ ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սարգիս Խանդանյանը:

Արդյունքում ընդունվեց խմբի աշխատանքի ժամկետը մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգելու նրա առաջարկը:

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով