Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի նիստը մեկնարկեց. Արշակ Կարապետյանը 2-րդ անգամ է հրավիրվել Ազգային ժողով |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովում մեկնարկեց Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական նիստը:

Այսօրվա հրավիրյալը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանն է:

Արշակ Կարապետյանը այս հանձնաժողովի նիստին երկրորդ անգամ է մասնակցում: 2019 թվականի հոկտեմբերին նա մեկ անգամ արդեն պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին:

Կարապետյանը հեղափոխությունից հետո զբաղեցնում է ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը:

Թե ինչու է անհրաժեշտություն առաջացել նրան երկրորդ անգամ հրավիրել հանձնաժողովի նիստին, հավանաբար հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կպարզաբանի նիստից հետո:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով