Հումանիտար առաքելության խումբը Հալեպի զինվորական հոսպիտալին փոխանցել է բժշկական պարագաներ

Մայիսի 18-ին Հայաստանի Հումանիտար առաքելություն իրականացնող բժշկական խումբը` Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ, մշտապես շարունակում է Հալեպի զինվորական հոսպիտալին և այլ բուժհաստատություններին փոխանցել բժշկական և այլ անհրաժեշտ պարագաներ։

Բժշկական կենտրոնների ղեկավարները հայ մասնագետներին հայտնել են իրենց երախտագիտությունը` տրամադրված անհրաժեշտ  պարագաների և բժշկական հաստատություններում ամեն օր ցուցաբերվող օժանդակության համար։

Հալեպի զինվորական հոսպիտալի պետ, գեներալ Ֆայեզ ալ-Այուբին բարձր է գնահատել հայ և սիրիացի բժիշկների համատեղ ջանքերը, աշխատանքի հանդեպ անմնացորդ նվիրումը և շնորհակալություն է հայտնել Հայաստանի մարդասիրական խմբին` մշտական աջակցության համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով