tert.am: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը վստահեցնում է՝ նախարարությունը նոր կառուցվածքով լավ է աշխատում։
Միևնույն ժամանակ Հարությունը չհերքեց, որ մշակույթի ոլորտում շատ խնդիրներ կան, օրինակ՝ թատրոնների, հուշարձանների պահպանության, մշակութային օղակների արդյունավետության և այլնի հետ կապված հարցեր։
«Կա մշակութային քաղաքականության տեսլականի հարց, որը դրվել է նոր փոխնախարարների առաջ։ Առաջիկա 3 ամսվա ընթացքում կմշակենք մշակույթի զարգացման նոր ռազմավարությունը։ Սպորտի ոլորտում էլ հարցերը շատ են՝ սպորտդպրոցներ, մասսայական սպորտի հետ կապված խնդիրներ և այլն»,- մանրամասնեց Արայիկ Հարությունյանը։
Նախարարը շեշտեց՝ կարգավորման ենթակա ոլորտները շատ են, բայց նախարարությունում լավ թիմ է հավաքվել․ «Բոլոր նշանակումները կան, շուտով մի քանի խորհրդականների նշանակումներ էլ կլինեն, և ինքներդ կհամոզվեք, որ այն պրոֆեսիոնալ թիմը, որը հավաքվել է այնտեղ, թույլ չի տա, որ նախարարը խճճվի»։