Ճապոնիան հետաքննություն է նախաձեռնում ԱՀԿ-ի նկատմամբ |shantnews.am|

shantnews.am: Ճապոնիան նախաձեռնում է հետաքննություն Առողջապահության համաշխարհային կազմակերպության նկատմամբ՝ կապված կորոնավիրուսի համավարակի արձագանքման հետ: Համապատասխան առաջարկի հեղինակը երկրի վարչապետ Սինձո Աբեն է, հայտնում է The Mainichi-ն:

Աբեի խոսքով՝ ԱՀԿ ընդհանուր ժողովին, որը սկսվելու է երկուշաբթի՝ մայիսի 18-ին, ճապոնական կողմն առաջարկելու է ԵՄ-ին անցկացնել արդար և անկախ հետաքննություն՝ կապված կազմակերպության՝  համավարակի արձագանքման հետ:

«Ճապոնիան կոչ է անում հետաքննել ԱՀԿ-ի համապատասխան գործողությունները՝ ուղղված կորոնավիրուսի համավարակին: Առաջարկն արվելու է ԱՀԿ ընդհանուր ժողովին, որը սկսվելու է երկուշաբթի»,- ասել է Աբեն:

Նա նաև ընդգծել է, որ ԱՀԿ-ի նկատմամբ հետաքննությունը պետք է անցկացնի անկախ մարմինը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով