armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կառավարությանն առաջարկում է կորոնավիրուսի արդյունքում խոցելի դարձած ոլորտներների տնտեսավարողներին տրամադրել հարկային արձակուրդ: Մելքումյանն այս մասին ասաց ԱԺ-ում արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցի քննարկմանը:
«Վերջերս լսեցի մի ոլորտի լրջագույն մասնագետի ելույթ, այդ ոլորտում շրջանառությունը 40 տոկոսով իջել է: Մենք այս պարագայում չունենք այլընտրանք, քան գնալ հարկային արձակուրդների, գոնե այն ոլորտների, որոնք խոցված են»,-ասաց նա ու նշեց՝ այդ ոլորտներից են, օրինակ, զբոսաշրջությունը, հյուրանոցային տնտեսությունը:
Նա նշեց, որ պետք է գնահատում իրականացնել: Պատգամավորը մտահոգություն հայտնեց, որ որոշ բիզնեսներ կարող են փակվել: