Կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հատուկ հաշվին փոխանցումներն անցել են մեկ միլիարդ դրամից․ Տիգրան Ավինյան |tert.am|

tert.am: Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հատուկ հաշվի տվյալների վերաբերյալ, թե որքան գումար է հավաքվել և ինչպես է ծախսվել:

Տիգրան Ավինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հատուկ հաշվին փոխանցումներն անցել են մեկ միլիարդ դրամից․ «Այդ ֆոնդին քիչ ենք անդրադառնում, որովհետև փոխանցումներն էլ արդեն-իսկ քիչ են և կարծում եմ, որ այդ ուղղությամբ աշխատանք ունենք անելու: Ինչ վերաբերում է հաշվետվություններին, մենք պարբերաբար հրապարակում ենք տարատեսակ միջոցառումներով իրականացվող քայլերը, դրանց ֆինանսական ծախսերը․ դրանք առողջապահական համակարգին են միայն տրամադրվել: Երեկ հավելյալ մեկ միլիարդ դրամ փոխանցվել է առողջապահության նախարարությանը՝ ընթացիկ կարողությունները և կարիքները սպասարկելու համար»,-ասաց նա:

Անդրադառնալով տնտեսական ակտիվության ցուցանիշներին՝ Տիգրան Ավինյանն ասաց, որ մարտ ամսվա տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշի անկումը եղել է 4,9 տոկոս:

«Կարծում եմ, որ մարտ ամսվա համար ոչ այնքան վատ ցուցանիշ է, քանի որ ակնկալվող անկումը մի փոքր ավելի մեծ պետք է լիներ: Մենք դեռևս շարունակում ենք պահպանել տարվա կտրվածքով տնտեսական ակտիվության ցուցանիշի դրական դինամիկան և առաջին երկու ամիսներին 8,7 տոկոս էր»,-ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով