Նախարարությունն աշխատում է կորոնավիրուսից մահացածների համար հատուկ դիահերձարան ունենալ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ առողջապահության նախարարությունը աշխատանքներ է տանում կորոնավիրուսից մահացած անձանց համար հատուկ պայմաններով դիահերձարան ունենալու ուղղությամբ:

ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն այս մասին ասաց ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանում ե՞րբ են դիահերձելու կորոնավիրուսից մահացածներին:

«Ցանկացած վարակիչ հիվանդությունից մահվան դեպքում դիահերձման հատուկ պայմաններ են անհրաժեշտ, որոնց ապահովմաբ թույլատրվում է իրականացնել դիահերձումը: Եվ ներկայումս Առողջապահության նախարարության կողմից տարվում են աշխատանքներ՝ ունենալու նման պայմաններով և սարքավորումներով հագեցած դիահերձարան»,-ասաց Նանուշյանը:

Փոխնախարարի խոսքով՝ միայն այդ պարագայում արդեն կկարողանան լիարժեք ասել, որ անվտանգ պայմաններում կարող են իրականացնել դիահերձում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով