Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքում թուրքական գլխավոր հյուպատոսության աշխատակիցների դեմ իրականացված ահաբեկչական հարձակումը |tert.am|

tert.am: Թեհրանը վճռականորեն դատապարտում է իրաքյան Էրբիլում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության աշխատակիցների դեմ իրականացված ահաբեկչական հարձակումը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայատարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:

Վերջինս ցավակցություն է հայտնել Թուրքիայի կառավարությանն ու ժողովրդին, ինչպես նաև զոհերի ընտանիքներին:

«Ահաբեկչությունը սարսափելի երևույթ է, որը զգալի վնաս է հասցրել տարածաշրջանի երկրներին: Դրան դիմակայելու միակ ճանապարհը միջազգային հանրության համատեղ պայքարն է ահաբեկչական խմբավորումների դեմ», – ասել է Մուսավին՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է վերջ դնել ահաբեկիչների քաղաքական, ֆինանսական և գաղափարախոսական աջակցությանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով