armtimes.com: Վանաձորի քաղաքապետարանի հայտարարած տարբեր մրցույթներին մասնակցության լուրջ պասիվություն է նկատվում, որոշ դեպքերում նաեւ՝ մասնակիցներ չեն լինում: ՀԺ-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետն ասաց, որ համայնքի 2020թ-ի բյուջեով համայնքում իրականացվող ասֆալտապատման համար հայտարարված մրցույթներին այդպես էլ որեւէ մեկը չի մասնակցել:
«2 անգամ միրցույթ հայտարարեցինք, չկայացավ, մասնակից չկար, հիմա փորձել ենք կառավարության միջոցով ուղիղ գնման թույլտվություն ստանալ»,- տեղեկացրեց քաղաքապետը՝ նշելով, որ կոնկրետ փոսալցման աշխատանքների համար հայտարարված գումարը կազմել է 67 մլն դրամ:
«Իմ կարծիքով՝ խնդիրը գնումների գործընթացի հետ է կապված, ինչպես նաեւ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի: Ոչ միայն մասնակից չունեցանք 2 անգամ հայտարարված մրցույթներին, այլ անգամ հետաքրքրվողներ չեղան, մինչդեռ նախորդ տարիներին 1 մրցույթին 5-6 մասնակից էր լինում»,- նշեց Ասլանյանը՝ հավելելով, որ եթե կառավարությունը չթույլատրի, ապա կրկին մրցույթ կհայտարարեն:
Հետաքրքրվածություն չկա ոչ միայն փոսալցման համար հայտարարված մրցույթների նկատմամբ, այլ նաեւ թափառող կենդանիների վնասազերծման համար տարեսկզբից քանիցս հայտարարված մրցույթների հանդեպ:
Ավելին՝ Armtimes.com-ում։